Items filtered by date: Ուրբաթ, 05 Մարտի 2021
Ուրբաթ, 05 Մարտի 2021 22:15

Էպիկենտրոն 05.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 05 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 05.03.2021

Published in Անցուդարձ

«Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը»,- Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Կովկասում նոր իրողություններին դիմակայելու համար նա կարևոր է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը: Տեսակամուրջի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման արդյունքում մեր երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին ու մարտահրավերներին:

14 օր անազատության մեջ գտնվելուց հետո ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ, ասել է Սաղաթելյանի պաշտպանը: «Վաղվանից ես դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունն է Նիկոլ Փաշինյան»,- լրագրողներին ասել է Սաղաթելյանը: Նա, հիշեցնենք, ձերբակալվել էր փետրվարի 19-ին՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով:

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը կդառնար 62 տարեկան: Այդ առիթով պետական պաշտոնյաները, ազատամարտիկները, երկրապահներն ու շարքային քաղաքացիներն այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին: Պաշտոնյաներն անդրադարձել են նաև ներքաղաքական վերջին զարգացումներին: Նրանց մեծ մասը հրաժարվել է պատասխանել Գլխավոր Շտաբի հայտարարության և Օնիկ Գասպարանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հարցերին: Միջադեպ է տեղի ունեցել Անդրանիկ Քոչարյանի և լրագրողներից մեկի միջև:

Պատերազմից հետո Սյունիքի բնակիչները բախվում են անվտանգության ու հաղորդակցության նոր մարտահրավերի: Խնդրահարույց են հատկապես Որոտանի շրջակայքում թշնամու սկսած ինժեներական աշխատանքներն ու խրամատների կառուցումը: Սյունեցիներին պակաս անհանգստություն չեն պատճառում նաև Մեղրիով Ադրբեջանին տրամադրվող ճանապարհին ու երկաթգծի շահագործմանը վերաբերող տեղեկությունները:

Պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին ապացույցներ է հավաքում: Արման Թաթոյանն այս անգամ ներկայացրել է սոցցանցի ադրբեջանական տիրույթում հայատյաց քարոզչության վառ օրինակներ, որոնք շատ հաճախ արտացոլում են Ալիևի հրապարակային մտքերը: Օմբուդսմենը խոսել է մեխանիկական սահմանազատման հետևանքով բնակիչների սեփականության իրավունքի խախտման մասին և հայտարարել, որ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի:

Կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է 6 ամսով: Հանձնաժողովի արտահերթ նիստում նման առաջարկով են հանդես եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Երկարաձգումը պայմանավորված է աշնանը տեղի ունեցած պատերազմական գործողություններով, որոնց հետևանքով հանձնաժողովի գործունեությունն ընդհատվել էր: Հիմնական Զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ տեղեկատվություն ստանալու համար դիմել են պետական մարմիններին, ուստի այն ստաալու, ամփոփելու և զեկույց կազմելու համար ժամանակ է անհրաժեշտ:

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում այսօր նախատեսված չէ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Էդմոն Մարուքյանն էլ նշել է,որ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը մերժի արտահերթի գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստան»-ի համար հարցն օրակարգից դուրս չի գա: Իսկ «Իմ քայլ»-ից Հայկ Կոնջորյանը վերահաստատել է՝ իշխանությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալ ընդդիմադիրների հետ գործակցելով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։