Items filtered by date: Երեքշաբթի, 30 Մարտի 2021
Երեքշաբթի, 30 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 30.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 30 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 30.03.2021

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 30 Մարտի 2021 19:00

Ձայնային հարված 30.03.2021

Շիրակի մարզում կորոնավիրուսի բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է բժշկական երկու հաստատություն: Դրանք ունեն 160 մահճակալ, որոնք այս պահին գրեթե ամբողջությամբ զբաղված են: Քանի որ հիվանդությունը շարունակում է արագորեն տարածվել, մասնագետները մտավախություն են հայտնում, որ շուտով ստացիոնար բուժման կարիք ունեցողները ստիպված կլինեն բուժվել ամբուլատոր պայմաններում:

Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ սկսել են ահազանգել կիբեռհանցագործությունների նոր դեպքերի մասին, հայտարարել է Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը: Կիբեռհանցագործությունները տարատեսակ են` հիմնականում փաթեթավորված գայթակղիչ առաջարկներով, որոնք իրականում նախատեսված են քաղաքացիների օգտահաշիվներ ու բանկային հաշիվներ մուտք գործելու համար:

Լարված ու անհասկանալի իրավիճակ Երևանի 133-րդ մանկապարտեզում: Երեք ամիս տնօրենի պաշտոնակատար աշխատած Ժաննա Մանուկյանն ազատվել է աշխատանքից՝ պատճառաբանությամբ, թե պարտեզ է ընդունել երեխաների, որոնք առաջնահերթ ընդունվելու արտոնություն չեն ունեցել: Մանկապարտեզի աշխատակիցներն ու ծնողները դեմ են, որ տնօրենն ազատվի, հատկապես որ վերջինիս ամուսինը պատերազմում անհետ կորել է: Իրավիճակը թեժացել է, երբ անհասկանալի հանգամանքներում մանկապարտեզ են գնացել ոստիկանները՝ շենք մտնելով հետևի մուտքից:

«Սանիթեք»-ի և Երևանի քաղաքապետարանի վեճը նոր հնչեղություն է ստանում: Նախօրեին ընկերությունը տեղեկացրել էր, որ դիմել է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Քաղաքապետարանի համար ընկերության այս քայլը կանխատեսելի է եղել: Մինչև դատարանի որոշումը, կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: «Սանիթեք»-ի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը և կառավարությունը չեն կարողացել պաշտպանել օտարերկրյա ներդրողների իրավունքները և դրսևորել են խտրական վերաբերմունք:

Դատարանը «Մարտի 1»-ի գործով այսօրվա նիստում չի դադարեցրել Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների նկատմամբ քրեական հետապնդումը հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով: Դատախազները նիստին չեն ներկայացել և խնդրել են հետաձգել այն,քանի որ պատրաստում են ծավալուն միջնորդություն: Գործը չկարճելու և նիստը հետաձգելու դատարանի որոշումն արժանացել է պաշտպանության կողմի սուր քննադատությանը.վիճաբանություն է տեղի ունեցել Միհրան Պողոսյանի և Աննա Դանիբեկյանի միջև:

Ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակիչ Գավրուշ Հակոբյանի կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ: Դեպքի մասին ահազանգել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Շուռնուխցի ֆերմերը, որը մոտ 10 օր առաջ տեղի ունեցած գողության մասին հայտնել է թե՛ ռուս խաղաղապահներին, թե՛ մարզպետին, պատգամավորին ասել է,որ գտնվում է հուսահատ վիճակում: Անասնապահությունն իրենց ապրուստի միակ միջոցն է, եթե կովերը հետ չվերադարձնեն, հացի խնդիր կունենան: Շուռնուխցի ֆերմերին օգնելու համար Զոհրաբյանը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։