Items filtered by date: Ուրբաթ, 26 Մարտի 2021
Ուրբաթ, 26 Մարտի 2021 22:45

Էպիկենտրոն 26.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 26 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 26.03.2021

Published in Անցուդարձ

Շրջադարձային իրադարձություններ «Մարտի 1»-ի գործով: ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ 300.1 հոդվածը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր: Այս որոշումը նշանակում է, որ 300.1 հոդվածով Քոչարյանի և մյուս մեղադրյալների քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: «Բարձր դատարանը գտնվեց բարձունքի վրա»,- հայտարարել է 2-րդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը և Փարիզի 39 հիվանդանոցների ցանցը ստորագրել են աշխատանքային հուշագիր՝ 3 տարով: Կողմերի գործակցությունը մեկնարկել է անցած դեկտեմբերին՝ հետպատերազմյան շրջանում մարդասիրական առաքելության իրականացման ժամանակ: Առաջիկայում կիրականացվեն հայ-ֆրանսիական համատեղ նոր ծրագրեր, մայիսին նախատեսվում է բժշկագիտական խոշոր գիտաժողով:

Քվորում չլինելու պատճառով այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը չի կայացել: Հանդիպումից առաջ դատավորներից մի քանիսը պատասխանել են լրագրողների հարցերին: «Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք դատավորների վրա ճնշումներ եղել են ,բայց կոնկրետ մեզ չեն ճնշել»,- ասել են Մխիթար Պապոյանն ու Դավիթ Հարությունյանը: ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչելու հայցադիմումը վերադարձրած դատավորն էլ պարզաբանում է ներկայացրել իր որոշման վերաբերյալ:

«Բացառում եմ Տավուշից շրջաններ հանձնելու գործընթացը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Տավուշի մարզպետը: Հայկ Չոբանյանը տարածքային նոր զիջումների մասին լուրերը համարել է կեղծ՝ նշելով, որ դրանց պատճառով մի քանի միլիոնանոց ներդրումներ են կանգնեցվել: Էկոնոմիկայի նախարարն էլ տարվա ավարտի համար կանխատեսել է տնտեսական երկնիշ աճ: Վահան Քերոբյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ դեմ է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական սահմանափակումներին:

Գերիների վերադարձ, հայ-ռուսական ռազմական գործակցություն, ներքաղաքական գործընթացներ և Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավորություն: Մեր երկրում Ռուսաստանի դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Մոսկվան շատ ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը: Դիվանագետն ընդգծել է, որ չի հրաժարվելու հայաստանյան քաղաքական ուժերի հետ շփումների պրակտիկայից՝ առանց միջամտելու երկրի ներքին հարցերին:

Խորհրդարանում ճեպազրույցների օր էր, գլխավոր թեման՝ արտահերթ ընտրությունները: «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է՝ դրանք անցկացվելու են փակ համամասնական ընտրակարգով: Թե ովքե՞ր կընդգրկվեն ցուցակում, իշխող խմբակցության պատգամավորները չեն մանրամասնել: «Լուսավոր Հայաստան»-ը շարունակում է պնդել՝ խաղի կանոնները հիմա չպետք է փոխել: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստ է մասնակցել ցանկացած ընտրակարգով ընտրության: Կարևորը դրանք անցկացվեն ազատ և թափանցիկ, առանց վարչական ռեսուրսի կիրառման:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։