Items filtered by date: Չորեքշաբթի, 17 Մարտի 2021
Չորեքշաբթի, 17 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 17.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 17 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 17.03.2021

Published in Անցուդարձ

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում: Ներկայացվել են կրթամշակութային ոլորտում կատարված վերջին փոփոխություններն ու առաջիկա անելիքները: Վարչապետը հայտարարել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից կբարձրանա: Քննարկվել է նաև ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը:

Ապրիլի 19-ը Հայաստանում կնշվի որպես հարկ վճարողի օր: Կառավարության առաջարկությունը Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովում ներկայացրել է ՊԵԿ նախագահը: Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացրած մեկ այլ նախագծով՝ առաջարկվում է խրախուսել օրինապահ հարկատուներին: ԲՀԿ-ական պատգամավորներն էլ կարծում են՝ ավտոմեքենաների ապահովագրության բոնուս-մալուս համակարգը լիցենզավորված ուղևորափոխադրողների դեպքում վերանայման կարիք ունի:

ԱԺ պատգամավորներն արձագանքել են Հովհաննես Ազոյանի սկանդալային մեկնաբանությանը, որը դերասանն արել էր Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան հրապարակման ներքո: «Ես վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին». այսպես էր դերասանը մեկնաբանել Ադրբեջանի նախագահի տիկնոջ հրապարակումը, որում Ալիևների ընտանիքը շրջում էր Արցախի բռնազավթված տարածքներում: «Ալիևի դեմքին ես տեսնում եմ մեր գլխատված զինվորներին»,-ասել է Էդմոն Մարուքյանը: Ալեն Սիմոնյանն էլ Ազոյանի մեկնաբանությունը որակել է անհարկի: Պատգամավորներն անդրադարձել են նաև խորհրդարանի արտահերթ ընտրություններին:

Յոթ տասնյակից ավելի բեռնափոխադրում իրականացնող ՀՀ քաղաքացիներ ծանրաքարշ մեքենաներով մոտ մեկ ամիս է՝ Վլադիկավկազում են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Վարորդներին ասել են, որ եղանակային վատ պայմանների պատճառով Լարսը փակ է, անցակետում խցանումներ են, ուստի ստիպված են սպասել մինչև իրավիճակը շտկվի: Խնդրի մասին ահազանգել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը: Արման Աբովյանը կոչ է արել պատկան մարմիններին հրատապ լուծում գտնել՝ մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպելու համար:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ըստ այդմ, առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավման իրավունքով: Իսկ լրտեսության համար նախատեսվում է 12-15 տարի կամ ցմահ ազատազրկում:

Պատերազմի ժամանակ «Եղնիկներ»-ում քաջաբար զոհված Էրիկ Սարգսյանն այսօր կդառնար 23 տարեկան: Երևանի Գևորգ Չաուշի անվան 188 դպրոցում կայացել է Էրիկի անվան ֆուտբոլի անդրանիկ հուշամրցաշարը: Հայրենիքի պաշտպանն ինքը պատերազմից առաջ զբաղվել է ֆուտբոլով և ինչպես ռազմի դաշտում,այնպես էլ խաղադաշտում պայքարել է մինչև վերջ:

Ժոնաթան Լաքոթի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է բանակցություններ վարել գերիների հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու համար: Դիվանագետն առաջնային է համարել նաև Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցը նշելով, որ Փարիզում շատ են ցանկանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել տարածաշրջանում:

 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մայրաքաղաքում տեղաշարժվել անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ: Այսօր առավոտից ոստիկանները շրջափակել էին կառավարության երկրորդ մասնաշենքը,փակել հարակից փողոցները,որպեսզի վարչապետն անարգել մուտք գործի ԿԳՄՍ նախարարություն: Զուգահեռ Վազգեն Սարգսյան փողոցում են հավաքվել ՀՅԴ երիտասարդական կազմակերպության երեք ներկայացուցիչ: «Ցանկանում ենք ցույց տալ, որ Փաշինյանն իր աշխատասենյակից 500 մետր ներքև գտնվող նախարարություն է այցելում հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ»,-ասել են ակցիայի մասնակիցները:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։