Երևանում Սյունիքի անվտանգության վերաբերող համաժողով է անցկացվել: «Մենք կանգնած ենք Սյունիքը մի քանի տարում լիարժեք հայաթափելու ու կորցնելու խնդրի առաջ»,- հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ նշել է, որ Հայաստանի համար լրացուցիչ անվտանգային սպառնալիքներ են ստեղծվել:
Տարեսկզբից քաղաքացիները պարենային ապրանքի շուկայում գների աճ են նկատել:Թանկացել են հիմնականում ձեթը,հնդկաձավարը,շաքարավազը,հացը, ալյուրը, նույնիսկ միրգ-բանջարեղենը:«Էպիկենտրոն»-ը շրջել է մայրաքաղաքի խանութներով,ֆիքսել ապրանքների գներն ու լսել քաղաքացիների վրդովմունքը: Մարդիկ տարակուսանքով են վերաբերվում Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը,թե 2-2.5-տոկոսանոց գնաճը կոմպենսացվում է քաղաքացիների այլ ծախսերով:
Ժամկետային զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաները: Այսօր ևս նրանք կառավարության շենքի մոտ պահանջել են Արցախում ծառայող իրենց որդիներին տեղափոխել Հայաստան: Այդ պահանջը ծնողների մի մասը ներկայացրել է վարչապետին: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը,սակայն, նրանց չի բավարարել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել նաև մյուս շաբաթ:
Ծաղկաձորի մարզաբազայում այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները: Որպես կանոն տարվա այս եղանակին մեր մարզիկները հիմնականում աշխատում են ֆիզիկական որակների բարելավման վրա: Գորգային աշխատանքից բացի ըմբիշները նաև դահուկ են վարում, որն, ըստ մարզիչների, օգնում է մրցումների ժամանակ ավելի մարտունակ լինել: Մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը հետևել է ըմբիշների դահուկային մարզմանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv