Items filtered by date: Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020 22:00

Ավտո դրայվ 26.09.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 26.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 26.09.2020

Published in Անցուդարձ

Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացներին անդրադարձել են նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը: Նրանց գնահատմամբ՝ ԲՀԿ նախագահի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի: «Առողջապահական, սոցիալական ու տնտեսական ճգնաժամերին ավելացնում են նաև քաղաքական ճգնաժամը»,-ՖԲ-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան կուսակցության» նախագահ Էդմոն Մարուքյանը: Քաղաքական ուժերի հայտարարություններն ու գրառումներն առանձնացրել է Արթուր Հակոբյանը:

Մայրաքաղաքի Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչներն այսօր կրկին փողոց են դուրս եկել: Նրանք փակել են հարևանությամբ կառուցվող բարձրահարկի շինհրապարակ տանող ճանապարհը՝ հայտարարելով, որ շենքի կառուցմամբ իրենց շենքն է վթարային դառնում, զրկվում են արևի լույսից: Ակցիայի մասնակիցները բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն, արձագանք չեն ստացել:

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին: Կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական նպատակներով իրականացվող հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին:

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է, նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- հայտարարում են քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները: Վերլուծաբաններն ու քաղաքագետները հիշեցնում են, որ իշխանությունը փորձ է անում շարունակել Հայաստանում 2018 թվականից սկսված քաղաքական ռեպրեսիաները: Վարչախումբն, ըստ նրանց, ջանում է բոլորին լռեցնելով ամրապնդել սեփական դիրքերը:

Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը և ի՞նչ կարծիք ունեն հետհեղափոխական Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը զրուցել է մեր համաքաղաքացիների հետ: Վերջինները դատապարտել են Գագիկ Ծառուկյանի կալանավորումը՝ նշելով, որ դրանով երկրում առկա խնդիրները չեն լուծվելու:

«Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարին կալանավորելու փաստին անդրադարձել են ԲՀԿ-ի գործընկեր քաղաքական ուժերը՝ «Հայրենիք»-ն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Երկու կուսակցությունները խստորեն դատապարտել են Ծառուկյանին կալանավորելու, ընդդիմադիր ուժերին լռեցնելու՝ իշխանության գործելաոճը: Քաղաքական ուժերն իրենց հայտարարության մեջ ընդգծել են, որ այս իշխանությունը պետությունը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ, ուստի հոկտեմբերի 8-ին կայանալիք անրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է լինելու:

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի հետ կատարվող գործընթացին: Արաբական Al Jazeera-ն, բրիտանական Reuters-ը, գերմանական Deutshe Welle-ն, ռուսական բոլոր առաջատար ԶԼՄ-ները իրենց հրապարակումներում անդրադարձել են հոկտեմբերի 8-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքին և ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանն իր հետ կատարվող գործընթացը համարում է քաղաքական հաշվեհարդար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։