Ոստիկանությունը շարունակում է ուժեղածված ծառայություն իրականացնել հանրապետության տարածքում: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այսօր շրջայց է կատարել Երևանի տարբեր վարչական շրջաններում: Քաղաքացիները դժգոհել են ամեն քայլափոխի ոստիկանների հանդիպելուց և վարչական տույժի ենթարկվելուց: Մեր նկարահանող խումբը նաև ֆիքսել է, թե ինչպես է դիմակ չկրող աղջիկը նախ լեզվակռվի մեջ մտնում ոստիկանների հետ, ապա թաքցնում իր անձնական տվյալները, իսկ հետո սպառնում կոտրել մեր տեսախցիկը:
Ողբերգական պայթյունի հետևանքով Բեյրութում շարունակում է աճել զոհված հայերի ու վիրավորների թիվը: Այս պահին կա 14 զոհ, 250 վիրավոր, որոնց մեծ մասը տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոցներում են: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ տեղի հայերը չեն կարողացել ճանաչել հարազատի դին: Մինչև Հայաստանի առաջին օգնությունը Բեյրութ կհասնի, Լիբանանի Զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանից հետաքրքրվել ենք, թե հնարավո՞ր է արդյոք տուժած բեյրութահայերից նույն ինքնաթիռով վերադարձողներ լինեն:
Մոտալուտ ուսումնական տարին դիմավորելու ենք արտակարգ դրության պայմաններում: Օրակարգում հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակներն են: Պարետատունը՝ համաճարակային իրավիճակից կախված, մշակել է հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ. ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, տարբերակված ուսուցում: Թե, ի վերջո, որ տարբերակը կընտրվի, պարզ կլինի օգոստոսի 10-ից հետո:
Դայվինգն աշխարհի հնագույն մարզաձևերից է: Ժամանակին ջրային որսի և մարգարիտներ փնտելու այս յուրահատուկ միջոցը վաղուց արդեն դարձել է մրցակցության ձև՝ համարվելով նաև տուրզմի կարևոր բաղադրիչներից մեկը: Թեև մենք ծով չունենք, բայց Սևանը նույնպես դայվինգով զբաղվելու մեծ հնարավորություններ է ընձեռում: Սուզորդների պնդմամբ՝ պակաս գեղեցիկ չէ նաև լճի ստորջրյա հատվածը: Այնտեղ կարող եք հանդիպել բուսական ինքնատիպ աշխարհի՝ նույնիսկ ժայռերի, անտառների և քարանձավի: Մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանն անձամբ է սուզվել Սևանում, բացահայտել նրա ստորջրյա գեղեցկությունն ու դայվինգի առանձնահատկությունները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv