Items filtered by date: Շաբաթ, 29 Օգոստոսի 2020
Շաբաթ, 29 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 29.08.2020

Published in Էպիկենտրոն

Հայաստանի տնտեսությունը 2020 թվականի առաջին կիսամյակում՝ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում: Եվրասիական փորձագիտական ակումբն արդեն վեցերորդ անգամ նախաձեռնել է ընթացիկ տնտեսագիտական հետազոտություն, ամփոփել արդյունքները: Այս անգամ ուսումնասիրել են նաև համավարակի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով սահմանվում են աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Ըստ փորձագետ Տիգրան Աբրահամյանի՝ սա օժանդակող ուժ կդառնա ակտիվ բանակին՝ ստեղծելով հնարավորություն ավելի մարտունակ պահեստազոր ունենալու համար: Աշխարհազորային ուժերը ձևավորվելու են կամավորության սկզբունքով: Նախագծի նախնական տարբերակով՝ դրանք գտնվելու են գլխավոր շտաբի ուղիղ ենթակայության ներքո:

Նիկոլ Փաշինյանի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային միջոցառումների ժամանակ դիմակ չկրելու մասին պարետի որոշումը երեկվանից բուռն քննարկման առիթ է դարձել: «Էպիկենտրոն»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է խորհրդարանի իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետը նոր փոփոխությունների մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա տիկնոջ հետ մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն պարգևների հանձնման արարողությանը: Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հետմահու «Արցախի հերոս» կոչումներ են շնորհվել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին և Արցախի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին:

Վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախ  Ծղուկ համայնքի բնակիչների հետ: Վերջինները դժգոհել են հողատարածքների բացակայությունից՝ խնդրելով իրենց ցանքի համար նախատեսված հողեր տրամադրել: Ծղուկցիները բողոքել են նաև սպանդանոցներից և վարկերից: Ծղուկից հետո Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Անգեղակոթում, այնուհետև մեկնել Արցախ:

ՀՅԴ Գերագույն մարմինը «Երկիր» հիմնադրամի հետ համատեղ «Օգնիր Եղբորդ-Լիբանան» ծրագրի շրջանակում օգնություն կտրամադրի Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժած ընտանիքերին: Առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված ինքնաթիռը Լիբանանում կլինի սեպտեմբերի 1-ին: Հերթական անգամ Բեյրութի մեր հայրենակիցներին օգնության ձեռք է մեկնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և 10.000 դոլար հատկացրել ծրագրին ։ Հիշեցնենք՝ Ծառուկյան հիմնադրամը նաև 100 միլիոն դրամ է հատկացրել պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։