Items filtered by date: Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 28.08.2020

Published in Էպիկենտրոն

«Կամք» նախաձեռնության անդամները, մտավորականներ, դերասաններ , մանկավարժներ ու դասախոսներ նորից ԿԳՄՍ նախարարության մոտ են հավաքվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նրանք նշել են, որ չորս ոլորտ համակարգող նախարարի օրոք, բացի ազգային արժեքները ոտնահարվելուց, այլ փոփոխություներ չեն եղել: Ակցիայի մասնակիցները քայլերթով անցել են նաև կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտով` հայտարարելով, որ կշարունակեն բողոքել այնքան, քանի դեռ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել:

Երևանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայում բաց դռների օր էր հայտարարվել «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում: Ներկայացվել են մարտավարական դրվագներ, որոնք իրականացրել են կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմները: Համաժողովի միջոցառումների անցկացման համար ներառվել են նաև Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական բազան:

Միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել Պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանը նշել է, որ իրականացվում է ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև սահմանային իրավիճակի մասին:

Ի հակակշիռ դպրոցական ծրագրերում կատարվող փոփոխությունների և Ստամբուլյան կոնվենցիայի՝ նոր նախագիծ է մշակել «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնությունը: Այսօր այն դրվել է հանրային քննարկման: Օրենքի նախագիծն առնչվում է Հայ առաքելական եկեղեցու, հայոց լեզվի, մշակույթի, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքներին: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արա Զոհրաբյանը նշել է, որ իրենք քաղաքական շահ չեն հետապնդում, իրենց նախաձեռնության համար չկան սևեր ու սպիտակներ: Նախաձեռնող խմբի անդամները բարձրաձայնել են ազգային արժեքներին վերաբերող վտանգների մասին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա նստաշրջանի և քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ: Տարածքային պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն և այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը և վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրացնի խորհրդարանում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։