Items filtered by date: Շաբաթ, 01 Օգոստոսի 2020
Շաբաթ, 01 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 01.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 01 Օգոստոսի 2020 20:15

Անցուդարձ 01.08.2020

Published in Անցուդարձ

Հատված ծառերի տեղում նախատեսվում է ընդլայնել նախկինում գործող սրճարանի տարածքը: Ըստ քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի՝ կառուցվող սրճարանի տարածքում հատված ծառերը չորացած են եղել և ոչ կենսունակ: Դրանց փոխարեն սրճարանի սեփականատերը պարտավորվել է 9 նոր սոսի տնկել: Այդուհանդերձ, բնապահպանները թերահավատորեն են մոտենում քաղաքապետարանի եզրակացությանը: Նրանց խոսքով՝ կանաչ տարածքի տեղում առանց մասնագիտական հրապարակված եզրակացության կառուցապատումը չի կարող արդարացված լինել:

«Կանաչ ապագա» ՀԿ-ի երիտասարդ բնապահպաններն ահազանգում են, որ Սևանի մաքրման համար նախատեսված տեխնիկան չի աշխատում, իսկ լճի ափամերձ հատվածներն ամբողջությամբ ծածկված են փտած ճյուղեով և կենցաղային թափոններով: Ըստ բնապահպանների՝ Սևանի մաքրումը հրատապ խնդիր է, քանի որ եկող տարի ծաղկումն ավելի առատ կարող է լինել: Նրանք նմուշառում են արել ջրից, որպեսզի լաբորատորիայում ստուգեն ու համեմատեն առողջապահության նախարարության հետազոտության հետ: Ի դեպ, այդ ընթացքում «Էպիկենտրոն»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ սկանդալի կենտրոնում հայտնված «White Shorja»-ն կրկին մարդաշատ էր:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Սրան զուգահեռ Ռուսաստանի ՊՆ-ն նախօրեին հայտնել է Հարավային Կովկասում ռուսական զորավարժությունների մեկնարկի մասին, որն ընդգրկում է 5 տարածաշրջան, այդ թվում՝ նաև Հայաստանը: Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է նաև  Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե պատրաստ է աղբամանը նետել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 7 կետից բաղկացած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։