Items filtered by date: Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020 22:04

Էպիկենտրոն 23.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 23.07.2020

Published in Անցուդարձ

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հանդիպել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: Նրանք ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրն ու առաջարկները: Վահե Էնֆիաջյանը վստահեցրել է, որ ուսանողի կարգավիճակ ստանալու համար կան իրավական ճանապարհներ: Նա նաև ծնողներին ու դիմորդներին է փոխանցել ԲՀԿ խմբակցության փորձագետների ու իրավաբանների եզրակացությունը, որտեղ կետ առ կետ նշված է իրավական ճանապարհով գնալու քայլերի հերթականությունը:

Բարձր միավորներով ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են բողոքի ակցիաները: Կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ցույցի մասնակիցները այսօր ևս դժգոհել են ընդունելության քննությունների համար ԿԳՄՍ նախարարության սահմանած նոր կարգից: Ցուցարարները հայտարարել են, որ նախարարի հետ այլևս հույս չեն կապում և պահանջել են հանդիպում վարչապետի հետ: Կառավարությունից ակցիայի մասնակիցներին ուղորդել են դեպի ԿԳՄՍ նախարարություն: Այստեղ հերթական հանդիպման ժամանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հայտնել է, որ կփորձեն լուծում գտնել դիմորդների համար:

Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցում տնօրենի հերթական ընտրությունն է տապալվել։ Պատճառը եղել է այն, որ մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները արդեն երկրորդ անգամ չեն ներկայացել խորհրդի նիստին: Գործող տնօրենին աջակցող ուսուցիչներն ու ծնողները տեղական իշխանության գործողություններում միտում են նկատում: Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպել սկզբում համայնքապետարանի, այնուհետև Կառավարության շենքի դիմաց։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակ է: Բայց մենք չենք կարող դառնալ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը»,-Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ խիստ կարևոր համարելով ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը: Հեռախոսազրույց են ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը, որին միացել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը: Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբն էլ հայտարարել է, որ սահմանային իրավիճակի սրացումը ադրբեջանական սադրանքի հետևանք է:

Կառավարությունը հրատապության կարգով 25 մլն դրամի աջակցություն է տրամադրել Տավուշի մարզպետարանին՝ ադրբեջանական զինուժի հրետակոծությունների պատճառով տուժած բնակիչներին օգնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի հյուսիսը 150 մլն դրամի վնաս է կրել: Նիստի օրակարգում եղել է նաև ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հարցը: Գործադիրը ներկայացրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

«Ադրբեջանական այն միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկական բանակին, եւ հետեւաբար Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց»,-կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլեւ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են եւ չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Հրադադարի վերականգնման գործում վարչապետն ընդգծել է համանախագահների և նրանց երկրների մեծ ներդրումը՝ արդյունավետ համարելով հատկապես Ռուսաստանի ներգրավվումը: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր: «Նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,-ընդգծել է Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։