«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: ԲՀԿ ղեկավարը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մոմ է վառել 12 տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացիների հոգիների հանգստության համար և մասնակցել զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի և խոկման արարողությանը: Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Երևանի ավագանու անդամները, կուսակցության երիտթևն ու համակիրները: Նրանք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, որի հարակից հրապարակը 12 տարի առաջ վերածվել էր բախումների հիմնական թատերաբեմի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv