Items filtered by date: Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020
Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020 22:23

Էպիկենտրոն 27.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 27.02.2020

Published in Անցուդարձ

ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվել են ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Հիմնական զեկուցողներն անդրադարձել են խցանումներին և մայրաքաղաքում նոր տրանսպորտային ցանցի ներդրմանը: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին քննարկման մասնակիցները մտահոգություններ են հայտնել ճանապարհների կահավորման, երթևեկության անվտանգության, տեսախցիկների, ինչպես նաև այս տարվա սկզբին ներդրված բալային համակարգի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվել է փաստահավաք խումբ, որին քաղաքացիները ներկայացրել են գրավոր առաջարկներ:

Նոր Հայաստանում բռնության հրապարակային կոչերը կանխելու համար կառավարությունը նախագիծ է ներկայացրել: Այն այսօր բավական բուռն քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, այնքան բուռն, որ հանձնաժողովի նախագահն առաջարկել է էմոցիոնալ նախագծերը քննարկել այլ ընթացակարգով: Նախագծով բռնության հրապարակային կոչերը, քարոզը կամ դրանք արդարացնելը կենթարկվեն քրեական պատասխանատվության: Ոչ պակաս լարված է անցել նաև ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման նախագիծը, որով ցանկանում են հետ բերել պետությունից գողացված փողերը:

Վերջին տարիներին Հայաստանում բասկետբոլային մեծ աշխուժություն է տիրում: Մեր երկրում ստեղծվել են բազմաթիվ ակումբներ, որտեղ հանդես են գալիս նաև արտասահմանցի բարձրակարգ բասկետբոլիստներ: Նախորդ տարի հայկական կողմի նախաձեռնությամբ հիմնվեց նաև Եվրասիական լիգան, որտեղ հանդես են գալիս ինչպես հայկական «Արագածն» ու «Ուրարտուն», այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մի շարք թիմեր: Արդեն մարտին Երևանում կկայանա այս մրցաշարի եզրափակիչ փուլը, որը բասկետբոլային տոն կպարգևի մարզասերներին:

Կառավարությունն անցկացրել է հերթական նիստը: Մինչև օրակարգային հարցերին անցնելը անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին: Առողջապահության նախարարն ասել է, որ Հայաստանում կասկածելի դեպքեր չկան, իրավիճակը վերահսկվում է: «Բացառվում է, որ Հայաստանում լինի կորոնավիրուսի դեպք, և կառավարությունը թաքցնի»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը և կոչ արել չանհանգստանալ: «Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - հավելել է վարչապետը: Կառավարության անդամներն այսօր հավանություն են տվել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին աշխատանքից ազատելու հարցին, Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է պետական համակարգի այն աշխատակիցների վրա, որոնք գործի են գնում «մաղարիչի» ակնկալիքով:

«Ես ճիշտն ասած սկզբից հիշեցի Միմինո կինոն, մասնավորապես հայտնի դերասանի այն հատվածը, որտեղ ասում է՝ ով է տուժողը, ինչ ենք քննում, որտեղ ենք հայտնվել»,- դատարանում ասել է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը և հայտարարել՝ հետազոտվող ապացույցները որևէ կապ չունեն իր հետ: Այսօր տեղի ունեցած նիստին դատարանը հետազոտել է գործում առկա ապացույցները: «Տպավորություն է, թե դատախազությունը ոչ թե պետական շահերն է պաշտպանում, այլ մասնավոր ընկերության»,-ասել է Սանասարյանը: Դատարվորը նրան հորդորել է դատախազին որակումներ չտալ:

«ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»: Երևանում այս թեմայով քննարկում էր, մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները, կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները: «ՀԱՊԿ-ի ներսում փոխգործակցության առանցքային բաղադրիչ է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ու ռազմատեխնիկական գործակցությունը»,-նշել է մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև կառույցին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը: ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենի համոզմամբ՝ տեսակետը, թե Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալը կնպաստի հակամարտության կարգավորմանը, ոչ պրոֆեսիոնալ կարծիք է:

Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցներն ու պացիենտները: Նրանք դեմ են կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու՝ նախարարության որոշմանը: Պնդում են՝ միավորվելու պարագայում կենտրոնը նույն արդյունավետությամբ չի կարող աշխատել: Մի քանի օր առաջ կենտրոնի տնօրենը նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր, երեկ էլ բերման է ենթարկվել փոխտնօրենը: Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ այդ ամենն արվում է իրենց ճնշելու և լռեցնելու նպատակով: Արսեն Թորոսյանն էլ հակադարձել է՝ բերման ենթարկված փոխտնօրենը չի կատարել նախարարության հրամանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։