Հայրենիքի պաշտպանության ամենավճռական պահերին նրա զավակները միավորվում են: Հայաստանում է նաև հայ և ռուս ընթերցողի ամենասիրելի հեղինակներից մեկը՝ մանկագիր Նարինե Աբգարյանը: Նա հայրենիք է վերադարձել աջակցելու թիկունքում ժենգյալով հաց թխող արցախցի կանանց: Նախաձեռնության ամբողջ հասույթը նախատեսվում է ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին:
Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հումանիտար հետևանքների հարցը: Ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով միջազգային կառույցներին և ԵԽԽՎ-ին կոչ է արել չլռել: «Ձեր լռության պատճառով վաղը ձեր երեխաներն են ֆոսֆորային զենքի գրոհի ենթարկվելու թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից»,- նշել է Զոհրաբյանը: Նա նիստին ներկա կին պատգամավորներին հարց է տվել. «Ձեզանից որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ի՞նչ է զգում հայ մայրը, որի որդուն թուրք-ադրբեջանական տեռորիստները խոշտանգում են և խոշտանգված նկարը ուղակում ծնողին»:
Երևանյան ծննդատներից մեկից տուն են գնացել արցախցի զույգ եղբայրներ Նարեկն ու Լևոնը: Փոքրիկները ծնվել են ժամանակից շուտ: Տղաների հայրը երկար սպասված լուրը հոսպիտալում էր ստացել. նա վիրավորվել էր առաջնագծում, սակայն արդեն ապաքինվել է:
Ներկայացվող կադրերը հոլիվուդյան ֆիլմերից չեն: Արցախի մեր գործընկերների բացառիկ նկարահանման հերոսներն այս անգամ Թաղավարդ գյուղը պահող հայ մարտիկներն են, որոնք շարունակում են ջարդել հարձակման փորձեր կատարող ադրբեջանա-թուրքական զորամիավորումներին և սիրիացի վարձկաններին: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաները նաև թշնամու կրակի տակ հատուկ գործողությամբ մարտի դաշտից դուրս են բերել հայկական կողմի 2 վիրավորներին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս է հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: «Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը»,- նշված է ԲՀԿ նախագահի նամակում:

Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի պատճառով Հայաստանում գնաճ չի կարող լինել, խորհրդարանում կրկին հայտարարել է Էկոնոմիկայի նախարարը: «Այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլար արժեքը չեն գերազանցում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, ապա դա շուկայական հավասարակշիռ գնի վրա չի ազդում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv