Items filtered by date: Շաբաթ, 03 Հոկտեմբերի 2020
Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ է հրապարակել Արցախի պաշտպանական գերատեսչությունը: Սերժանտ, կրտսեր սերժանտ, մայոր ու շարքային…հայրենիքի պաշտպանների անձնվեր ծառայության մասին է մեր այս տեսանյութը:
 
Շաբաթ, 03 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 03.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ծանր ու համառ մարտերից հետո հնարավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ,անցնող 1-1.5 օրվա ընթացքում ռազմաճակատներում տեղի ունեցած մարտական գործողությունների թվային ցուցանիշներն է ամփոփել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Միայն մարտական գործողությունների անդադար տևողությունը եղել է 6-7 ժամ: Հովհաննիսյանը նշել է, որ այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները շատ բնական երևույթներ են: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Մատաղիսին վերաբերող թվիթիերյան գրառմանը:

«Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ եռյակ դաշինքը վտանգավոր է ո՛չ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի համար»,- հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը: Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով միջազգային հանրությանն դիմելու այսօրվա հայտարարությունը կայացվել է այն բանից հետո, երբ հրադադար հաստատելու մասին միջազգային կառույցների բազմաթիվ կոչերն անտեսվել են Ադրբեջանի կողմից:

Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում փաստեր է ներկայացնում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջինների շրջանում առկա խուճապի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութը:

Ընթացող թեժ մարտերի ընթացքում հայական կողմը ունեցել է մեծաթիվ կորուստներ: Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անունները:

«Հայ ժողովուրդն ապրում է իր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Ըստ վարչապետի՝ ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի հետևից չէ, որ եկել են: «Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է: Բայց հիմա այլևս հայը, Հայաստանի և Արցախի քաղաքացին Դեյր- Զորի ճամփորդը չէ»,- հայ ժողովրդին հղված ուղերձում նշել է վարչապետ Փաշինյանը:

Երբ թիկունքն ամուր է, առաջնագծում առավել հաստատակամ են: Այսօր հիվանդանոցից դուրս է գրվել փոքրիկ Արարատը: Նա Մարտակերտի բնակիչ է: Նորածնի լույս աշխարհ գալու լուրը հայրն առաջնագծում է ստացել: Տղային մայրն անվանակոչել է ի պատիվ հայրիկի: Նորաթուխ մայրիկն ամուսնու կատակը լուրջ է ընդունել, դրա համար էլ որդուն հոր անունով է կոչել:

«Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,- «Ալ Ջազիրա»-ին ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Երևանի օրակարգում Արցախի անկախության ճանաչման հարց կա,սակայն որոշումը կկայացվի մի շարք գործոններ հաշվի առնելով: Փաշինյանը հատուկ ընդգծել է հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի առանցքային դերակատարումը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով Ադրբեջանին պարտադրել դադարեցնել ռազմական գործողությունները: Մխիթարյանը նշել է, որ Արցախը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնում է ոչ միայն Հայստանին այլև ամբողջ աշխարհին: Նախկին ֆուտբոլիստ Դենիս Թումասյանն էլ, միանալով հազարավոր հայ կամավորներին, Ռուսաստանից մեկնել է Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։