Items filtered by date: Երեքշաբթի, 30 Հուլիսի 2019
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2019 22:00

Էպիկենտրոն 30.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ի՞նչպես անել, որ ամառային հանգիստը չխաթարվի և արձակուրդն անցնի ըստ նախանշած ծրագրի: Վերջին սկանդալները վերահսկողությունից դուրս մնացած տուրիզմի ոլորտի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու եվս մեկ առիթ են դարձել: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է՝ արդեն ժամանակն է, որ լինի զբոսաշրջության մասին նոր օրենք: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն կա, լրամշակվում է և հնարավոր է մինչև տարեվերջ ընդգրկվի կառավարության նիստերի օրակարգում:

 

Երեքշաբթի, 30 Հուլիսի 2019 18:54

Ձայնային հարված 30.07.2019 Ռուսլան

Published in Music Սթար

Արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է Լոռու մարզ, եղել Թումանյան կայարանի մոտ, որտեղ նախօրեին բեռնատար գնացքը դուրս էր եկել գծերից և բռնկվել: Հրդեհվել էր Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը, որի 29 վագոնից 17-ում բենզինով լի տակառներ էին: Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է դեպքի վայր մեկնելիս վթարի ենթարկված փրկարարներին և նրանց հարազատներին, հավաստիացրել՝ ամեն ինչ կանեն տուժած փրկարարների առողջությունը վերականգնելու համար:

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվել է գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի  գործով հերթական դատական նիստը: Մեղադրյալ Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել՝առողջական վիճակի պատճառով: Այսօրվա նիստում դատարանը քննարկել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու, նաև Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության գույքի վրա դրված արգելանքի վերացման հարցը:

Ամռան տապին կրքերը եռում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Բուհի դասախոսները բողոքում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հաստատած նոր կարգի դեմ՝ պնդելով, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Նոր չափանիշներով անցկացվող մրցույթի արդյունքներով, ըստ նրանց,100-ից 150 դասախոս կարող է զրկվել աշխատանքից: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, սակայն, մեղադրանքների հետ համամիտ չէ, թեև չի հերքում՝ մոտ 100 դասախոսի հետ պայմանագրերը կարող են չվերաթարմացվել: Խոսքն այն դասախոսների մասին է , որոնց պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 1-ին և որոնք մրցույթը չեն հաղթահարել:

 

Աղբի ճիրաններում հայտնված քաղաքամայր Երևանը ելքեր է փնտրում: Քաղաքային իշխանության և աղբահանություն իրականացնող միակ օպերատորի հակամարտությունը փակուղային դրություն է ստեղծել: «Սանիթեք»-ին ուղղված քաղաքապետի երեկվա բռնկուն վերջնագրին ընկերությունը յուրովի պատասխանեց, հայտարարեց՝ ասուլիս կանեն ոչ ավելի, ոչ պակաս հարևան Վրաստանի մայրաքաղաքում: Ժամեր անց, հաշվի առնելով հասարակական բողոքի լայն ալիքը, «Սանիթեք»-ը հետ կանգնեց մտքից. ասուլիսը, ամեն դեպքում, կանցկացնեն Երևանում:

Էրեբունի վարչական շրջանում օրեր առաջ վերելակի պարանների պոկվելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված երկրորդ քաղաքացին ևս մահացել է: «Տարածքը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, մասնավոր է, ուստի շինարարություն իրականացնող ընկերությունը պետք է հետևեր անվտանգության կանոններին»,-Էպիկենտրոնին հայտնել է ԱԻՆ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը: Ի վերջո, ո՞վ է մեղավոր մահվան ելքով դժբախտ դեպքի համար և ի՞նչ պետք է անել՝ ողբերգական պահարաներից խուսափելու համար: Այս ամենը պարզելու համար դեպքի վայրում է եղել մեր գործընկեր Հայկ Նավասարդյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։