«Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու»: Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է երեկ Իջևանում տեղի ունեցած բախումներին անդրադարձով: «Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել, և սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է», -հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև առաջարկել է միայն պատժողական տրամաբանությամբ չառաջնորդվել: «Տավուշի մարզը տուրիզմի առումով ամենադինամիկ և ամենամեծ զարգացումն ապահովող մարզն է: Մենք պետք է կարողանանք մեր հայրենակիցներին, ի վերջո, հասցնել, որ անտառը չկտրելով՝ իրենք կարող են ավելի մեծ գումարներ վաստակել»,- ասել է Փաշինյանը:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա են գտնվել Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և ԶԼՄ-ներ: Ֆիլմերը նկարագրում են Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև վերջին թագավոր Լևոն Լուսինյանի գահակալման ավարտը:
ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նիստն այսօր հետաձգվել է: Նիստը հրավիրել էին խորհրդի 6 անդամներից 3-ը՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը: Նրանք պնդում են , որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2018-ի նոյեմբերի 8-ին, սակայն դրանից հետո անհարգելի չի մասնակցել խորհրդի նիստերին, իսկ հուլիսի 11-ին Տավարացյանի երդմնակալությունը ընդամենը ձևական բնույթ է ունեցել: Նախշուն Տավարացյանն ասել է, որ ԲԴԽ անդամ լինելն իր համար կյանքի հարց չէ: Նա հիմնավորել է, թե ինքը մինչև հուլիսի 11-ը տեղյակ չի եղել, որ նիստեր են անցկացվել, քանի որ դրանց մասին իրեն չեն ծանուցել:
Հայաստանի ամբողջ տարածքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան մեծ թափով շարունակվում է: Այս անգամ Արցախ մեկնելու հնարավորություն է ընձեռվել սահմանամերձ Ճամբարակ և Շողակաթ համայնքների զինծառայողների ծնողներին և հարազատներին: Ճանապարհ ընկնելուց առաջ նրանց հետ հանդիպել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Բաբայանը, Շաքե Իսայանը և ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նրանք նաև այցելել են զորամաս և մարտական դիրքեր, հիմնադրամի կողմից հատկացրել շինանյութ և դիրքերի ամրացման համար անհրաժեշտ աշխատանքային գործիքներ:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv