Items filtered by date: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2019 23:20

Էպիկենտրոն 24.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հավակնորդները: 523 թեկնածուից առանձնացվել են 3-ը: Նրանցից մեկն ազատել է մարդկանց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գերությունից: Մյուս երկուսն էլ մարդասիրական գործունեություն են ծավալել Աֆրիկայում: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն ամփոփել են գործունեության 4 տարվա արդյունքները, հայտնել, որ այդ ընթացքում օգնություն է ցուցաբերվել 850 հազարից ավելի մարդու:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու են եկել հայեր աշխարհի տարբեր անկյուններից, ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մի մասը հայրենիքում է երեխաների կամ թոռների հետ, ոմանք Հայաստանում են առաջին անգամ, շատերն էլ, ավանդույթի ուժով, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ն այստեղ են անցկացնում: Իզաբելլա Հովհաննիսյանն է զրուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած սփյուռքահայ մեր հայրենակիցների հետ:

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ են անցկացվել նաև Շիրակի մարզում: Ջաջուռ համայնքից 3 կմ արևելք գտնվող Հերհերի ձորում, որը ժողովրդի մեջ առավել հայտնի է Ջարդի ձոր անվամբ, ամեն տարի՝ ապրիլի 24-ին, ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և հարևան Լոռու մարզի բնակիչները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առավոտյան հարգանքի տուրք է մատուցել երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Հայաստանի գործադիր, օրենսդիր իշխանությունների անդամները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ մենք գիտենք ցեղասպանության գինը և պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած պետական այրերը պատասխանել են նաև ներքաղաքական հարցերի, անդրադարձել վերջին օրերի աղմկահարույց թեմաներին: Գլխավոր դատախազը խոսել է ԴԱՀԿ նախկին պետի կալանավորման ու արտահանձնման մասին, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ ասել է, որ նոր իշխանության հետ աշխատելիս իրեն անհարմար չի զգում: Իշխանության կազմից առանձին հուշահամալիր է եկել նաև Դավիթ Սանասարյանը: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ անդրադարձել է Բաքվի տարածած հերթական ապատեղեկատվությանը:

Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ նախագահը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման մասին, անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական բազմաթիվ հարցերի:

Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ԲՀԿ նախագահը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման մասին, անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական բազմաթիվ հարցերի:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականություն. Հայաստանի նոր կառավարության ծրագրում ամրագրված դրույթներից է: Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը: Հայաստանի կառավարությունը հանձն է առել շարունակել նաև առաջամարտիկի դեր խաղալ այս հարցում իրականացվող միջազգային ջանքերում, հետամուտ լինել նաև ազգային, էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ միջազգային պայքարին:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն անցած տարի պաշտոնական 60 պատվիրակություն է հյուրընկալել: Բարձրաստիճան հյուրերը, սակայն, ժամանակի սղության պատճառով չեն հասցնում բոլոր ցուցանմուշներին ծանոթանալ: «Էպիկենտրոն»-ը հետաքրքրվել է, թե նման դեպքերում, որոնք են պարտադիր այցելվող ցուցասրահները: Անցած տարին բացառիկ էր նաև որոշ երկրների ղեկավարների այցով: Նրանց թվում առանձնացավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ո՞րն է թանգարանի գլխավոր այցեքարտը, ինչի՞ց են հուզվում ու զգաստանում այցելուները, ովքե՞ր են գրառումներ անում հուշամատյանում ու ծառ տնկում «Հիշատակ»-ի պուրակում.Աիդա Կարապետյանի անդրադարձը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։