Items filtered by date: Հինգշաբթի, 28 Մարտի 2019
Հինգշաբթի, 28 Մարտի 2019 22:25

Էպիկենտրոն 28.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է ԱԺ կանոնակարգ` սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այն իրենից ներկայացնում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու կարգը: Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարը, օրինագծի գլխադասային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ պարզաբանել է, թե ով կարող է դատավորի թեկնածություն առաջադրել: ԲՀԿ խմբակցությունից հետաքրքրվել են՝ նախորդ գումարման Ազգային ժողովում առաջադրված, բայց չընտրված թեկնածուն արդյոք կարո՞ղ է մասնակցել այս ընտրությանը: Վարդանյանն ասել է՝ եթե դատավորը համապապաստանի պահանջներին, տեսականորեն կարող է առաջադրվել:

Հինգշաբթի, 28 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 28.03.2019

Published in Անցուդարձ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարել է այն ըմբիշների անունները, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում: Այս անգամ մեր ընտրանու կազմում չի ընդգրկվել Արթուր Ալեքսանյանը, ով վնասվածքի պատճառով չի հասցրել լիարժեք մարզավիճակ ձեռք բերել: Իսկ թե ովքե՞ր են մեկնելու Եվրոպայի առաջնության, կներկայացնի մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:

Հինգշաբթի, 28 Մարտի 2019 19:26

Dr. Դավիթ 28.03.2019

Published in Dr. Դավիթ

Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել: Այն անդրադառնում է նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովմանը: Մշտադիտարկում է իրականացվել հանրապետության 121 դպրոցներում և 80 մանկապարտեզներում: Հետազոտությունները վկայում են, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության հարցում առկա է համակարգային խնդիր: Դրա հետևանքով վտանգվում են երեխաների՝ առողջության պահպանման և սանիտացիայի հասանելիության իրավուքները:

«Թե՛ ադրբեջանցիները և թե՛ հայերը ցանկանում են ապրել շփման պայմաններում»,- այսօր Երևանում հայտարարել է Նախիջևանի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Անար Իբրահիմովը: Ադրբեջանցի հյուրը Երևանում մասնակցում էր համայնքային իշխանությունների ու քաղաքացիական հասարակության գործակցության խորացմանն ուղղված համաժողովին: Քննարկվել են տարբեր մոտեցումներ, կարծիքներով ու փորձով են փոխանակվել եվրոպական ու տարածաշրջանային երկրների ներկայացուցիչները:

Արդեն մի քանի տարի է՝ միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատանքը խոչընդոտվում է։ Բացի նախատեսված տրանսպորտային միջոցներից՝ կողքից անհատ տաքսիները, այսպես ասած, «ուղեւոր են փախցնում»։ Արդեն մի քանի օր է` նման խնդրի առաջ են կանգնել նաև Արմավիր-Երևան ուղևորափոխադրողները: Տրանսպորտի փոխնախարար Արմեն Արզումանյանն ասել է, որ նման դեպքերը հնարավոր կլինի բացառել միասնական տրանսպորտային ցանց ստեղծելու պարագայում: Իսկ դրա առաջին ծիլերն առաջիկայում կերևան:

Երևանի ավագանու մարտի 19-ի որոշմամբ՝ Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածը անվանակոչվել է Եվրոպայի հրապարակ: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել հրապարակի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն: «Եվրոպան միայն աշխարհագրական կոնցեպտ չէ, այլև ավելի խորը երևույթ։ Ինձ համար առաջին հերթին Եվրոպան միլիոնավոր մարդկանց բնակավայրն է, և ողջունելի է Երևանի կենտրոնում Եվրոպայի անվան հրապարակ ունենալը»,-ասել է ԵԽԽՎ նախագահը՝ ելույթն ամփոփելով «Կեցցե՜ ԵՄ-ն, կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ Եվրոպայի հրապարակը» արտահայտություններով:

«Մեր քաղաքական գիծը բարձր աշխատավարձերը խրախուսելն է»,- այսօր Ազգային ժողովում Կառավարության կատարողականի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին , որը վերաբերում էր «Լիդիան» ընկերության միջազգային արբիտրաժային դատարան դիմելուն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանը վախենալու որևէ բան չունի, եթե վախենալու բան կա, ապա պետք է վախենա հենց դիմողը»։ Արդեն եզրափակիչ ելույթում վարչապետը հայտարարել է. «Իմ օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի ու չի լինելու երբեք: Մենք իշխանության ղեկին կմնանք այնքան ժամանակ, որքան ժողովուրդը կցանկանա մեզ տեսնել այդ կարգավիճակում»: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տնտեսական հեղափոխության հարցում իր ղեկավարած կառավարությունը հաջողելու է:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։