Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մնացել է 3 օր և քաղաքական ուժերն արդեն ամփոփում են քարոզարշավի ընթացքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թվերով, անուներով ու հասցեներով քարոզարշավի ամբողջ ընթացքում ներկայացրել է իրենց ներդրումային ծրագրերը: Համաշխարհային ոլոտի Աս-երը պատրաստ են միլիոնների ներդրումներ անել Երևանի զարգացման գործում: Միքայել Մելքումյանը խոսել է քաղաքապետի ընտրություններում իրենց ծրագրերից: Թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձել է Իմ քայլը դաշինքի թեկնածուի հետ բանավիճելու մասին:
Այսօր կառավարության հերթական նիստի օրն էր: Ի թիվս մի շարք հարցերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցակայաններում և ամենուր տեղադրած խաղային ապարատներին, հայտարարել, որ պետք է դրանք դուրս բերվեն: «Սա պետք է անել շատ արագ ու շատ վճռական»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը փողոցային թակարդներ է համարել բուքմեյքերական գրասենյակները և նշել, որ պետք է հնարավորինս տրամաբանական ձևով դրանց գործունեությունը սահմանափակվի:
Հայկական սպորտն արձանագրել է հերթական փայլուն նվաճումը։ Սլովակիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հունահռոմեկան ոճի Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Տիգրան Մինասյանի և Դավիթ Օվասափյանի արծաթե մեդալներին երեկ ոսկե վերջակետ է դրել 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը , որը եզրափակիչում 10:0 հաշվով հաղթելով ուզբեկ մրցակցին՝ հռչակվել է աշխարհի չեմպիոն:
<<Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալու ընտրություն չէ, սեպտեմբերի 23-ն ընտրություն է խոսքի և գործի միջև>>, - Երևանի Կենտրոն վարչական շրջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ ավագնու մի քանի կիլոմենտրանոց քայլարշավի ընթացքում թեկնածուները փոքր կենտրոնի բնակիչներին են ներկայացրել Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս կարգախոսի և ԲՀԿ նախընտրական ծրագրի բոլոր մանրամասները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv