×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018
Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 22:26

Երևի, մաս 121

Published in Երևի
Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 22:17

Էպիկենտրոն 22.08.2018

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018 19:59

Մուլտիկնիկ 22.08.2018

Published in Մուլտիկնիկ

Ավագանու որոշմամբ` սգո սրահները պետք է տեղեկայված լինեն բնակելի տարածքներից առվազն 70 մետր հեռավորության վրա: Դրանց տեղակայման համար անհրաժեշտ է նաև քաղաքացիների համաձայնությունը:Սակայն որոշ կառուցապատողներ չեն հետևում սահմանված նորմերին: Քաղաքացիների ահազանգով Հասրաթյան 27  հասցեում գտնվող սգո սրահի և դագաղի խանութի տարածք  են այցելել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն  ու նույն ցուցակի երրորդ համար Արման Աբովյանը: Խնդիրը նրանում է, որ այս հասցեում  կառուցվող սգո սրահը գտնվում է բնակելի տներից  անթույլատրելի  հեռավորության վրա: Իսկ հարևանությամբ գտնվում  է 8 տուն, որոնց երեխաները, ինչպես պատմել են Նաիրա Զոհրաբյանին, արդեն ուրվականների են տեսնում: Բնակիչներն ավելի վաղ դիմել էին Երևանի քաղաքապետարան, որտեղից էլ իրենց հորդորել էին դատարան դիմել:Սակայն, պայմանավորված դատական համակարգի հանդեպ ունեցած անվստահությամբ, քաղաքացիները ոչինչ չէին ձեռնարկել: Այժմ բնակիչները  իրենց ստորագրությունները փոխանցելու են Նաիրա Զոհրաբյանին: Պատգամավորը պատրաստվում է դիմել դատարան: Համապատասխան տեսանյութերը Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ֆեյսբուքյան էջում:

«Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատ քաղաքացիներ ու թոշակառուներ»,- ամփոփելով պաշտոնավարման 100 օրն՝  ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այսօր շատ թոշակառուներ ստանում են պարենային զամբյուղից՝ այսինքն 25 հազար դրամից մի քանի անգամ ցածր թոշակ: Մանե թանդիլյանը վստահեցրել է՝  մեր երկրում չի լինելու քաղաքացի, որը ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Նախարարը ներկայացրել է մայիսի 12-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում իր ղեկավարած գերատեսչության  գործունեության հիմնական ուղղությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպայման կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է կառավարության ղեկավարը: Նա կրկին հիշեցրել է՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ, շարունակում է ճիշտ չգնահատել իրավիճակը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ էլ առաջարկել է հարցնել ժողովրդի կարծիքը:

Պաշտոնավարման 100 օրն է ամփոփել արտակարգ իրավիճակների  նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հակիրճ ներկայացրել այս ընթացքում նախարարության կատարած աշխատանքը, ամփոփել իրակացացված ծրագրերի արդյունքները:Կառուցվածքային փոփոխություններ փրկարար ծառայությունում, աղետների, ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանք,գազալցակայանների ստուգում և խախտումների բացահայտում,  միջազգային գործակցության մակարդակի բարձրացում, հակակրկտային երեք հրթիռային արձակիչ կայանների տեղադրում և ոչ միայն:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատավարությանը մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն հրավերի դեպքում կաշկանդված չէ և պատրաստ է ներկայանել ու պնդել իր ցուցմունքները: Այս մասին Վալերիյ Օսիպյանն ասել է պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում: Նա մանրամասներ է ներկայացրել «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից՝ տեղեկացնելով, որ 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և դրանք գտնվում են վարույթում: «Օրենքի առաջ բոլորն են հավասար», - հայտարարել է ոստիկանության պետը՝  հավելելով, որ համակարգում չկան կոռուպցիոն դրսևորումներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։