ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպումը կրկին տեղի է ունեցել դեսպանատան շենքում: Քննարկվել են երկկողմ գործակցության բոլոր ուղղություններին վերաբերող հարցեր: Գագիկ Ծառուկյանը առանցքային է համարել Ռուսաստանի դերակատարությունը հատկապես տարածաշրջանային անվտանգության հարցում, նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքում լարվածությունը թոթափելու և բանակցություններում ունեցած կարևոր մասնակցության համար: Դեսպանը վերահաստատել է, որ Հայաստանը եղել է, կա և կլինի Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: