Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը: Արդյոք սա նշանակու՞մ է, որ գործող իշխանությունը ցանկություն ունի ղեկավարել երկիրը առաջիկա 30 տարիներին: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչ: Նրա խոսքով՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը պետք է հասցնել 5 միլիոնի, կրկնապատկել ՀՆԱ-ն, յոթ անգամ ավելացնել միջին աշխատավարձը, մեկ շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը և 10-ը արդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: