Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: Իսրայելում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց են համարում: Իսկ ահա հարևան Իրանից ստացվում են բացասական արձագանքներ: Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Երևան- Թել Ավիվ հարաբերությունների սերտացման փորձերը որևէ լուրջ վնաս չեն հասցնելու Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությանը: Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ գտնում է, որ այլ երկրի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է կատարվի մեր անմիջական հարևանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաշվին: