Արթուր Մեսչյանին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում հնարավոր է՝ որևէ մեկը չփոխարինի: Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարել է, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է այլևս գոյություն չունենալ, քանի այն պետք է «որոշակի փոփոխությունների ենթարկվի»: Քաղաքապետը հայտնել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի փոփոխություններն արդեն սկսվել են, և այդ գործընթացում լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը: