«Էպիկենտրոն»-ն ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչներից: Նրանք բողոքում են, որ համայնքի հարակից տարածքում շահագործվող ՀԷԿ-երի պատճառով ոռոգման ջուրը թունավոր է դարձել: Գյուղացիների խոսքով՝ գունափոխված ու պղտորված ջուրն այլևս պիտանի չէ ո՛չ կենդանական, ո՛չ բուսական աշխարհի համար: Բնակիչները մեր նկարահանող խմբին ցույց են տվել ջրի պատճառով չորացած բերքն ու բուսականությունը: