Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Եղեգնուտ համայնքի բնակիչները: Նրանք, արդեն մի քանի ամիս է, պայքարում են, որ նախկին գյուղապետը չվերադառնա իր պաշտոնին: Ինքը՝ Ռազմիկ Մարգարյանը, վստահ է,որ բողոքի ակցիաների միջոցով հնարավոր չէ իրեն արգելել կրկին զբաղեցնել գյուղապետի պաշտոնը: Այսօր կառավարությունում բողոքավոր եղեգնուտցիներին հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: