Շիրակի մարզում բրիկետ են արտադրում: Ցորենի ծղոտն այսուհետև գյուղացին ոչ թե կայրի, այլ դրանից վառելիք կստանա: Արտադրությունը մեկնարկել է Ախուրյան համայնքում, իսկ պահանջարկն օրեցօր ավելի է մեծանում: Բիովառելիքը եկել է փոխարինելու վառելափայտին ու նվազեցնելու անտառահատումների ծավալը: