Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը լրագրողներին հայտնել է, որ իր որդու և Ռոբերտ Աբաջյանի՝ Եռաբլուրում գտնվող շիրմաքարերը պղծել են: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններ: Ուրֆանյանի մայրը համոզմունք է հայտնել, որ կատարվածը դիտավորյալ է, քանի որ Արցախի երկու հերոսների շիրիմները պղծում են արդեն երկրորդ անգամ: Ոստիկանությունը տեղում իրականացրած գործողությունների շնորհիվ պարզել է, որ շիրմաքարերի հետքերը օրեր առաջ կատարված մոմավառության հետևանք են: Դեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախապատրաստվում են նյութեր.