Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, թե ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի կառավարական ներքին ցանց և պեղել մեծ թվով տեղեկություններ: Շրջանառվեցին նաև լուրեր, թե ադրբեջանական տիրույթում հրապարակվել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ: «Եթե ապացուցվի, որ իսկապես եղել է տեղեկատվական արտահոսք, ապա մեր երկիրը լուրջ խնդիր կարող է ունենալ»,-«Էպիկենտրոն»-ի հետ զրույցում նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարչապետի խոսնակն էլ հայտնել է, որ ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։