Ազգային ժողովը քննարկել է 2019թ-ի կառավարության ծրագրի կատարողականը, որը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Բացի թվային ցուցանիշներից, վարչապետն անդրադարձել է նաև համաճարակային իրավիճակին, նշել, որ կառավարությանը հաջողվել է սոցիալ- տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: «Մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս»,- հայտարարել է Փաշինյանը, միաժամանակ ընդգծել՝ թյուր է կարծել, թե ճգնաժամն անցել է, այն նոր-նոր է սկսվում: Վարչապետը նաև ասել է, թե ո՞րն է կառավարության նախորդ տարվա ամենամեծ ձախողումը: