Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 16:44

«Տեսնում եմ պատերազմ հրահրելու,տարածքներ հանձնելու հեռահար նպատակ».Ն.Փաշինյան

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»,-այսօր ժամը 12-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու 5 կետից բաղկացած օրակարգը:«Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ , պետք է հրաժարական տան»,- հայտարարել է երկրի ղեկավարը: Փաշինյանը չի բացառել նաև երկրում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար սահմանադրական փոփոխությունների իրականացումը: «Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: Այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է` չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,-ասել է Փաշինյանը: Վարչապետն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև հակասություն սերմանողներին՝ ընդգծելով, որ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Նա հայտարարել է, որ ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները դավադիր միջամտություններն արմատախիլ անելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։