ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հարցազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայի»: ԲՀԿ նախագահն ասել է, որ տեղի ունեցածը պրովոկացիա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: «Մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները պրովոկատորներին բացահայտելու համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: