Մարտի մեկի գործով որպես վկա կհարցաքննվի ՀՀ 2 – րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Հայաստանից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր: