ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է քաղաքական թիմի հետ: Խորհրդարանում չլինել, չի նշանակում քաղաքականությամբ չզբաղվել,-ասել է Գագիկ Ծառուկյանը և թիմակիցներին հորդորել է մշտապես բաց պահել կուսակցության գրասենյակները, լինել ժողովրդի կողքին ու զբաղվել արտախորհրդարանական ակտիվ գործունությամբ: ԲՀԿ նախագահն իր և կուսակցության քաղաքական խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել մեր հայրենակիցներին՝ ԲՀԿ-ին տրված ձայների համար և վստահեցրել, որ յուրաքանչյուր քվե շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության: