ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Մինչև այդ՝ Աբովյանում համակիրների հետ հանդիպմանը, վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից խոսել է Արցախի հարցի բանակցային գործընթացի մասին: