Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաստատել է ամիսներ շարունակ շրջանառվող լուրերը: Աշխարհահռչակ շախմատիստը որոշել է հեռանալ հայրենիքից: Անդրադառնալով որոշման պատճառներին՝ Արոնյանը գրել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո շախմատի ասպարեզ են ներխուժել սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք սկսել են ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով:«Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի»,- նշել է Արոնյանը: Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնին արձագանքել է Մխիթար Հայրապետյանը: