Բավական հագեցած օրակարգով Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա առաջին հերթական նստաշրջանը: «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Լուսավոր Հայաստան»-ի երկու նախագծերը, որոնք վերաբերում էին նոյեմբերի 9-ի հայտարարության իրավաչափությանը և երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողություններին: Ընդդիմությունը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ԲՀԿ խմբակցության պատգամավորների խոսքով՝ խորհրդարան բերված օրակարգը կեղծ է և չի արտահայտում երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները: