Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկմանն ընդառաջ՝ Le Monde պարբերականը հերթական հոդվածում անդրադարձել է ԼՂ հակամարտությանն ու կարգավորման գործընթացում պաշտոնական Փարիզի հնարավոր ազդեցությանը: «Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա»,- իր հոդվածում նշում է լրագրող Պյոտր Սմոլյարը: Նա հատուկ ընդգծել է Արցախում թուրքական ներկայության վտանգավորության հարցն ու Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության խնդիրը: