Լրանում է Ադրբեջանի հայաբնակ շրջաններից զանգվածային տեղահանության ու հայաթափման 30 տարին: Տուժածների հանդիպման վայրն անփոփոխ է: Տեղահանված մի խումբ հայեր, ավանդույթի համաձայն, ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդում՝ Գանձակի զոհերի հիշատակի համար տեղադրված խաչքարի մոտ: Ողբերգական դեպքերի տարելիցը Ադրբեջանից տեղահանված հայերը նշել են առանց որևէ պետական պաշտոնյայի ներկայության: