Ի պատիվ աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը: «Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: