Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալլագերը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նա հանդիպել է մեր երկրի քաղաքական ու հոգևոր իշխանությունների ներկայացուցիչների հետ: «Այս այցը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերություններում»,- ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Արքեպիսկոպոս Գալլագերը նշել է, որ իր այցը նպատակ ունի արտահայտել բարեկամությունը, որը բնորոշում է մեր երկկողմ հարաբերությունները: Արքեսպիսկոպոսն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, շրջել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: