Items filtered by date: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 19.09.2020

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020 22:00

Ավտո դրայվ 19.09.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 19.09.2020

Published in Անցուդարձ

Բողոքում են Շիրակի մարզի Քարաբերդ համայնքի բնակիչները: Գյուղական բնակավայրում խմելու ջուրը տարիներ շարունակ անհաս երազանք է: Ամիսներ շարունակ քարաբերդցիները ջրի երես չեն տեսնում: Խնդիրը բարձրաձայնել են բազմաթիվ անգամներ, սակայն խոստումներից բացի ոչինչ չեն լսել: Եթե հարցը հիմա էլ չլուծվի, պատրաստվում են ճանապարհ փակել:

Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: Իսրայելում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը կարևոր գործընթաց են համարում: Իսկ ահա հարևան Իրանից ստացվում են բացասական արձագանքներ: Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Երևան- Թել Ավիվ հարաբերությունների սերտացման փորձերը որևէ լուրջ վնաս չեն հասցնելու Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությանը: Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ գտնում է, որ այլ երկրի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է կատարվի մեր անմիջական հարևանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաշվին:

Վանդալիզմ Մեծամորում: Անհայտ անձինք կոտրել են Սուրբ Ղազար եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանի գլուխն ու ձեռքերը: Սբ. Ղազարի հոգևոր սպասավորը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մեծամորի բաժին: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աշխատանքներ են ընթանում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: Կասկածյալներ դեռ չկան:

Բազմադարյա լռությունից հետո Տավուշի բերդը սկսել է բացահայտել իր գաղտնիքները: Բերդի մասին առաջին հիշատակումներն արվել են 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների, հիմնականում, Ցլիկ Ամրամի ամրոց: Այն կազմված է եղել միջնաբերդից և ստորին բերդից, ունեցել է եկեղեցի ու կայուն ջրամատակարարում: Ավելի քան 7 դար շարունակ լքված բերդն այսօր կարող է նոր շունչ ստանալ՝ դառնալով զբոսաշրջության ամենագողտրիկ ու արժեքավոր անկյուններից մեկը: Այստեղ գրեթե 1 շաբաթ շարունակվող պեղումների ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են արվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մարզային այցելությունները շարունակվում են: Արարատի մարզի Վեդի քաղաքում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, անդրադարձել այս օրերին ժողովրդին հուզող հիմնական խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման վերաբերյալ իր տեսլականները: ԲՀԿ Վեդիի ակտիվը նաև հարցեր է ուղղել կուսակցության առաջնորդին: «Համավարակի առաջացրած դժվարությունները, մարդկանց առջև ծառացած խնդիրները հաշվի առնելով՝ պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանն՝ ընդգծելով, որ ժողովուրդը և պետությունը փորձադաշտ չեն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։