Items filtered by date: Շաբաթ, 25 Հուլիսի 2020
Շաբաթ, 25 Հուլիսի 2020 22:03

Էպիկենտրոն 25.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 25 Հուլիսի 2020 20:05

Անցուդարձ 25.07.2020

Published in Անցուդարձ

«Եռաբլուր»-ում տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված Արթուր Մուրադյանի հուղարկավորությունը: Հերոսին ճանապարհել են զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա է եղել Պաշտպանության նախարարը, ԶՈւ բարձրաստիճան սպաներ, զինծառայողի հարազատներն ու ընկերները: Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 14-ին: Նա տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած բժիշկների ջանքերին, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Արթուրը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, որը հանձնվել է նրա հորը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտվել ռազմական ակտիվության թուլացումից և նախապատրաստվել լուրջ, առարկայական բանակցությունների: «Համանախագահների երեկվա հայտարարությունը ընդգծված հակաադրբեջանական շեշտադրում ունի»,- կարծում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ, միջնորդների հրապարակած տեքստի տողատակերում կան կոշտ մեսիջներ՝ ուղղված Բաքվին: Մասնավորապես, անուղղակի քննադատվում են Մեծամորին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքը, Մինսկի խմբի համանախագահության անարդյունավետության մասին Բաքվի հայտարարությունները և բանակցային ձևաչափի փոփոխության փորձերը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն իր տեսլականի ու առաջարկների վերաբերյալ մանիֆեստ է հրապարակել՝ արձանագրելով, որ հեղափոխությունից երկու տարի անց էլ մեր երկրում սոցիալական անարդարության մթնոլորտը չի վերացել: Քաղաքական ուժի գնահատմամբ՝ երկրի թե՛ ներքին, և թե՛ արտաքին խնդիրներին լուծում տալու փոխարեն իշխանությունն այսօր ջանքերն ուղղել է կարճաժամկետ քաղաքական հարցերի լուծմանը: Կուսակցության անդամները պատրաստվում են համապետական շրջայցի, որի ընթացքում հանրությանը կներկայացնեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման իրենց տեսլականը:

Արարատի մարզպետարանը գաղտնազերծել է մարզի բնակիչների ֆեյսբուքյան խոսակցությունը և այն հրապարակել մարզպետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում: Այդ քայլով մարզպետարանը փորձել է արդարացնել, թե ինչու է տապալել Նորամարգ համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը: «Էպիկենտրոն»-ը կապ է հաստատել թե՛ մարզպետարանի, և թե՛ գաղտնալսված անձանց հետ: Վերջինները պատրաստում են հարցը վիճարկել դատական կարգով:

Գիշերը Ռուսաստանի Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները նորից հարձակվել են հայերի վրա, հայ երիտասարդներից մեկը հրազենային վիրավորում է ստացել: Երեկ Մոսկվայում ադրբեջանիցների վայրագությունից տուժած մյուս հայերը պատմել են միջադեպի մանրամասները: Նրանցից մեկը, որն ադրբեջաներեն հասկացել է, լսել է, թե ինչպես են ադրբեջանցիները հորդորում միմյանց դանակով հարվածել հայերին: Բախումներից հետո հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, քննարկել անելիքները: Դեսպանությունը, Հայերի միությունն ու հայկական եկեղեցին կոչ են արել ադրբեջանական սադրանքներին չտրվել: Միջադեպին անդրադարձել է նաև Ռուսատանի մարդու իրավուքների պաշտպանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։