Items filtered by date: Երեքշաբթի, 07 Ապրիլի 2020

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ էր հրապարակել հայտնի Մեյմանդարի շուկայից, որտեղ ըստ նրա՝ պարետատան պահանջները չեն պահպանվում: ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հրահանգել էր խնդիրն ուսումնասիրել, իսկ հիմա արդեն ներկայացրել է տեսուչների արձանագրած խախտումները: Ավետիսյանն ասել է, որ այս օրերին տեսչական մարմնի աշխատակիցները արտակարգ ռեժիմով են աշխատում ու հետևում, որ սննդի վաճառքի կետերն ու օբյեկտները պահպանեն անհրաժեշտ բոլոր ցուցումները:

Հանրապետության աշակերտների մոտ 20 տոկոսը հեռավար դասերին մասնակցելու հնարավորություն չունի՝ անհրաժեշտ սարքավորման բացակայության պատճառով: Այժմ այդ խնդիրը լուծելու համար սարքերի հավաքման գործընթաց է իրականացվում: Բացի այդ, պատասխանատու նախարարությունը մշակում է առցանց թատերական ներկայացումներին վերաբերող նախագիծ:

Կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել 2020 թ-ի բյուջեում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ֆինանսների նախարարը: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2019-ի սեպտեմբերին, երբ այս տարվա բյուջեի նախագիծը ներկայացվում էր խորհրդարան, հնարավոր չէր կանխատեսել համաշխարհային ու հայաստանյան այսօրվա զարգացումները: Նիստի ընթացքում պետական մի քանի կառույցների ղեկավարներ ներկայացրել են իրենց ոլորտների սպասումները: ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել է, որ այսօր շուկայում  գնանկում  են  գրանցել:Նա  նաև անդրադարձել է կոճապղպեղի  թանկացմանը՝ նշելով որ գտել են «մեղավորին»:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գագիկ Ծառուկյանը հայ կանանց մաղթել է հարատև երջանկություն, առողջություն, բոլոր նպատակների և իղձերի իրականացում և առանձնահատուկ շնորհավորել բոլոր այն կանանց, որոնք պայքարում են մարդկային կյանքերի փրկության համար:

«Երեկ 211 թեստ է անցկացվել, որից 191-ը հերքվել է. կորոնավիրուս հաստատվել է 20 քաղաքացու մոտ»,- այս տվյալներն առավոտյան ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նշված դինամիկան պահելու պարագայում արդեն մեկ շաբաթ անց հնարավոր կլինի որոշակի խստացումներ թուլացնել: Վարչապետը տեղեկացրել է, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 1400 մահճակալի միայն կեսն է զբաղեցված, ինչը նշանակում է, որ առողջապահության համակարգը լարվածությունը մի փոքր թուլացրել է:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է լայնածավալ աջակցությունը Հայաստանի հեռավոր ու մոտ մարզերում բնակվող անապահով ընտանիքներին: Հերթական խոշոր ծրագիրն է իրականացվել Գեղարքունիքի մարզի քաղաքներում և գյուղերում: Ստեղծված իրավիճակի պատճառով դժվարին խնդիրների առջև կանգնած հարյուրավոր քաղաքացիների հիմնադրամը սննդամթերք է տրամադրել:

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին հերթական անգամ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է: Նկատի ունենալով երկրում ստեղծված արտակարգ դրությունը և ԲՀԿ նախագահի առանձնահատուկ վերաբերմունքը գյումրեցիների նկատմամբ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խոշորամասշտաբ սոցիալական նաձեռնություն է իրականացրել Գյումրիում: Առաջիկա օրերին ավելի քան 3000 գյումրեցիներ կստանան հիմնադրամի պատրաստած սնունդով լի կապոցները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետևողական աջակցությունը սահմանամերձ Տավուշի մարզին շարունակվում է: Այս անգամ հիմնադրամը սահմանապահ տավուշցիներին մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել: Համաճարակային վիճակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հանրապետությունում առաջացել է պարարտանյութի դեֆիցիտ: Փաստի առաջ չկանգնելու համար՝ Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչներ դիմել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Խնդրին հնարավորինս սեղմ ժամկետում լուծում է տրվել, անհրաժեշտ պարարտանյութն արդեն սահմանապահ Տավուշում է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։