Items filtered by date: Ուրբաթ, 21 Փետրվարի 2020
Ուրբաթ, 21 Փետրվարի 2020 22:16

Էպիկենտրոն 21.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 21 Փետրվարի 2020 20:00

Անցուդարձ 21.02.2020

Published in Անցուդարձ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել: Դատական նիստում շարունակվել է առկա ապացույցների հետազոտումը: Այս նիստին ևս ներկա էին «Հայոց մայրեր» շարժման անդամները, նրանք պնդում էին, որ ապօրինաբար զրկվել են իրենց երեխաներից:

Նախագահական նստավայրում այսօր պարգևատրվել են 2019 թվականի լավագույն 10 մարզիկները: Պարգեւատրման արարողությանը ներկա էին հայկական մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն ունի սպորտի կողքին ամուր կանգնելու քաղաքական որոշում: Մարզիկներն էլ վստահեցրել են,որ ջանք չեն խնայելու Հայաստանի պատիվն այս տարի ևս բարձր պահելու համար:

Այս շաբաթ շատ էին դեպքերը, երբ դպրոցների մոտ, շենքերի բակում թափառող շները հարձակվում էին անցորդների վրա, կծում նրանց, անգամ՝ երեխաների: Նման ահազանգեր ստացել են նաև Երևանի ավագանու անդամները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն «Էպիկենտրոն»-ին պատմել է, որ ահազանգերի հետքերով գնացել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ և սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ հայտնաբերել: Օրինակ՝ վիրահատարում է եղել ախտահանման սարքը, որն, ըստ բժշկական նորմերի, չի կարող այդ սրահում գտնվել, բացի այդ, չեն եղել առաջին անհրաժեշտության կարևոր սարքավորումներ: Մեր նկարահանող խումբը եղել է նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ում, որի տնօրենի հետ, սակայն, կապ հաստատել չի հաջողվել:

ԱԺ-ում այսօր քննարկվել են պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձ է արվել գնումների գործընթացի արդյունավետության և մրցակցային բնույթի ապահովմանը, ինչպես նաև դրանց երաշխիքներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ գնումները տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչ են, և անհրաժեշտ է վերանայել գնումների գործող համակարգը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը չի մասնակցելու ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավին: Կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշել է, որ դրա համար հիմնավոր պատճառներ ունեն, և իրենց դիրքորոշումն այս հարցում ավելի մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը: Սուրենյանցը նաև տեղեկացրել է, որ նախաձեռնությունը գրանցվել է պետական ռեգիստրի «Ազդարար» տեղեկատվական հարթակում, և մարտի 21-ին՝ ժամը 14-ին, տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը, որը լինելու է բաց:

Ուրբաթ, 21 Փետրվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 21.02.2020

Published in Մուլտիկնիկ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անվան ներառական լսարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ազատ տեղաշարժը ապահովելու համար լսարանը կահավորվել է հատուկ ձևով, տեղադրվել են անվասայլակներին համապատասխան սեղաններ: Բացի այդ,ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ ինստիտուտում կառուցվել են նոր թեքահարթակներ ու հարմարեցված սանհանգույց: «Լսարանն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի բուհերում»,-ասել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։