Items filtered by date: Շաբաթ, 15 Փետրվարի 2020
Շաբաթ, 15 Փետրվարի 2020 23:15

Ավտո դրայվ 15.02.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 15 Փետրվարի 2020 22:05

Էպիկենտրոն 15.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 15 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 15.02.2020

Published in Անցուդարձ

Տարեսկզբից մինչև այսօր բանակում 10-ից ավելի զինծառայող է մահացել է՝ ընդ որում ոչ հակառակորդի կրակոցից: Հասարակական կազմակերպություններին և ընդհանրապես հանրությանը մտահոգում է՝ ի՞նչ է արվում նման դեպքերը կանխելու համար: Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ բանակում գրանցվող վերջին ողբերգական դեպքերի կապակցությամբ իր ղեկավարած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները փետրվարի 18-ին՝ ժամը 11։00-ին, անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ: Մինչև այդ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ ու խնդրով մտահոգ քաղաքացիներ բաց երկնքի տակ քննարկում են անցկացրել, որոշել բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերը կանխելու վերաբերյալ հետագա քայլերը:

Երեկ և այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի, ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատարի հետ: Նիկոլ Փաշինյանը քննարկումներ է ունեցել նաև Բուլղարիայի վարչապետի, Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահների հետ: Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Այս շաբաթ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակածխախոտային մեծ աղմուկ հանած նախագիծը: Համաձայն առողջապահության նախարարության առաջարկած փոփոխությունների՝ արգելվում է ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը հանրային վայրերում: Օրենքի որոշ դրույթներ, սակայն, առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից: Ինչպե՞ս են հակածխախոտային օրենքին վերաբերվում ռեստորանների, սրճարանների տերերն ու քաղաքացիները.մանրամասները` տեսանյութում:

Ձյունառատ շաբաթից հետո հանրապետությունում հանգստյան օրերը կանցնեն առանց տեղումների: Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ գրեթե չկան, դժվարանցանելի են մնում Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածն ու Գորիսի «Զանգեր» կոչվող հատվածը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հենց այս հատվածում մի քանի օր առաջ ձնաբքի պատճառով խոշոր արգելափակման դեպք էր գրանցել: Եկող շաբաթը կսկսվի թեթև ձյունով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։