Items filtered by date: Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020
Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020 22:45

Հանցանքի հետքով 27.11.2020

Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020 22:15

Էպիկենտրոն 27.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կառավարության մոտ բողոքի ակցիա են արել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողները, մտահոգություն հայտնել իրենց երեխաների համար: Ծնողների խոսքով՝ Հայաստանը Արցախին կապող արդեն միակ ճանապարհը՝ Լաչինը, դեկտեմբերի 1-ից փակվելու է, իսկ իրենք չգիտեն, թե ինչպես են այնտեղ մնալու կամ այնտեղից դուրս բերվելու իրենց երեխաները: Մտահոգություն ունեն, որ ժամկետային զինվորները կարող են ռազմագերու կարգավիճակում հայտնվել: Բողոքի ակցիայի մասնակիցներին ավելի ուշ հանդիպել է Նիկոլ Փաշինյանն ու երկու օր ժամանակ խնդրել խնդիրը հարթելու համար:

Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռն է ժամանել Հայաստան: Ինչպես նախապես հայտարարվել էր, օդանավով Երևան են եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, նաև ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Երկօրյա աշխատանքային այցով Երևանում է նաև Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: «Վաղը հանդիպում ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որ կարողանանք քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներգրավվածությունն ու դերը»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը:

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացրել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին: Նրանք հայտնել են, որ հայ զինվորականներն ու ոստիկաններն այսօր իրենց թույլ չեն տվել գնալ աշխատանքի: Աշխատակիցները երեկ են տեղեկացել, որ հանքի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության տակ: Նրանց մտահոգում է՝ արդյոք շարունակելու՞ են աշխատել Սոթքում, թե ոչ: «Մենք մեզ այլևս ապահով չենք զգում, թուրքը ավտոմատով զինված եկել, ասում է՝ մերն է», -ասել են հանքի աշխատակիցները: Նրանց և Սոթքի բնակիչների ահազանգով այնտեղ են եղել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Կառավարության դիմաց հացադուլ հայտարարած դաշնակցական Գեղամ Մանուկյանին և նրան միացած քաղաքացիներին այսօր այցելել են խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Այսօր ունենք մեկ խնդիր՝ պահել Հայաստանի պետականությունը, չկորցնել այն, ինչ դեռ մնացել է Արցախից»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի՝ քանի դեռ կառավարության շենքում նստում է Հայաստանի գերագույն գլխավոր պարտվողը, մենք ամեն օր պետք է անհանգիստ լինենք:

Սոթքի հանքավայրը մեջտեղից կիսվելու է՝ մի մասը Հայաստանին, մյուսն՝ Ադրբեջանին: ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կեսգիշերին մանրամասներ է ներկայացրել հանքում տիրող իրավիճակից: Գեներալ-լեյտենանտն ասել է, որ Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասն ադրբեջանցիները չեն կոտրել և վստահեցրել, որ հայկական կողմը չունի դիրք, որը գտնվի սահմանագծից հետ: Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ հանքը շահագործող ռուսական ընկերությունը նախապես ձեռնարկել է անվտանգային միջոցառումներ: Հարցին` ինչո՞ւ է պետական սահմանին մասնավոր ընկերությունն անցակետ տեղադրել՝ Խաչատրյանը պատասխանել է. «Սա եզակի դեպք էր, հիմա այսպես է ստացվել»:

Լուրերը, թե Ադրբեջանն ունի 150 հայ ռազմագերի, իրականությանը չեն համապատասխանում, հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ անհայտ կորած է համարվում 30 քաղաքացիական անձ, Ադրբեջանն այս շրջանում 400 մարմին է փոխանցել հայկական կողմին: Հայաստանի օմբուդսմենի խոսքով էլ՝ Բաքուն արհեստականորեն ձգձգում է գերիների և դիերի փոխանակումը: Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը՝ ահազանգելով Ադրբեջանի վայրագ գործողությունների մասին:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը, ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, առաջիկա ամիսներին խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումն այլընտրանք չունեն. նման համոզմունք է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը: Սուրեն Սուրենյանցի գլխավորած քաղաքական ուժը ևս պատրաստվում է նախաձեռնել քաղաքական գործընթաց՝ Փաշինյանի թիմին օր առաջ իշխանությունից հեռացնելու համար:

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները կմնան հայկական: Այս մասին հայտնի է դարձել միայն այսօր՝ երկարատև գործընթացից հետո: Ավելի վաղ նշվում էր,որ այս բնակավայրերը կարող են անցնել Ադրբեջանին, այդ պատճառով տարածքի հայ բնակչությունը տարհանվում էր: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարն «Էպիկենտրոն»-ին ասել է,որ բնակիչներին տարհանդելու որոշումը կայացվել էր հաշվի առնելով հարավում ստեղծված իրավիճակը: Պաշտոնյաները մեկնաբանել են նաև լուրերը, թե Բերձոր քաղաքն ու Լաչինի միջանցքը հնարավոր է չանցնեն Ադրբեջանին, սակայն դրանց փաստացի կառավարումը կարող է իրականացվել Բաքվից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։