Items filtered by date: Շաբաթ, 21 Նոյեմբերի 2020
Շաբաթ, 21 Նոյեմբերի 2020 21:55

Էպիկենտրոն 21.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 21 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 21.11.2020

Published in Անցուդարձ

Ազատության հրապարակում անցկացվել է 17 կուսակցությունների հերթական հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Չնայած անձրևին և եղանակային անբարենպաստ պայմաններին, հրապարակը լեփ-լեցուն է եղել: «Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ»,-հայտարարել է դաշնակցական Արծվիկ Մինասյանը: ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, որ գործող իշխանությունների միակ օրակարգը պետք է լինի իշխանության անցնցում փոխանցումը: Ազատության հրապարակի հարթակից սկանդալային հայտարարություն է արել Արթուր Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ Իջևանի ակցիաների ժամանակ Փաշինյանը զանգահարել է իրեն և Վալերիյ Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին:

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները Էջմիածնի զորամասերից մեկի մոտ պահանջել են կոնկրետ տեղեկություն հայտնել իրենց որդիների ու ամուսինների մասին:«Մեկ ամիս է՝ մեզ խաբում են և ոչինչ չեն անում մեր տղաներին ու հարազատներին գտնելու համար»,-ասել են զինծառայողների հարազատները: Ժամեր շարունակ զորամասի մոտ սպասելուց հետո նոր միայն նրանց ներս են հրավիրել:


Երևանում հանդիպել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարները: Անդրանիկ Փիլոյանն ու Եվգենի Զինիչևը քննարկել են հումանիտար հարցեր: Ռոստովից Արցախ է ուղևորվել մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական երկրորդ շարասյունը: Քանդված շենքերի ու ենթակառուցվածքների վերականգնման համար ռուսական կողմը շինանյութ կտրամադրի: Կայացել է նաև առողջապահության նախարարների հանդիպումը:Միխայիլ Մուրաշկոն Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները:

Հայաստան ժամանած Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության անդամները հանդիպել են մեր երկրի բարձրագույն ղեկավարության հետ: «Մեր կողմից գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է՝ խնդիր, որը դրել է մեր գերագույն հրամանատարը»,- Նիկոլ Փաշինյանին ասել է Սերգեյ Շոյգուն: Նա այցելել է նաև Պաշտպանության նախարարություն, Վաղարշակ Հարությունյանի հետ ստորագրել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթեր: Հայկական կողմի հետ բանակցություններ է վարել նաև Ռուսաստանի ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Հայաստանի նախագահը և վարչապետն ընդգծել են,որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր, և Երևանը հավատարիմ է պայմանավորվածությունների հետագա կատարման հարցում:

 

Աշխատասենյակում խնջույք կազմակերպած Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն ազատված է աշխատանքից: Սահակ Ասատրյանի՝ երեկ հրապարակած լուսանկարը, որում նա ընկերների հետ է, սեղանին՝ խորոված և խմիչք, մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: Մարդկանց վրդովվեցրել էր հետպատերազմական իրավիճակում պաշտոնյայի պահվածքը: Ֆեյսբուքյան օգտատերերը պահանջում էին անհապաղ աշխատանքից ազատել նրան և ներողություն խնդրել զոհերի հարազատներից:

Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացրել է պաշտպանության և արտակարգ իրավիճակների նոր նախարարներին:Վարչապետը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին ու Ֆելիքս Ցոլակյանին կատարած աշխատանքի համար, հաջողություն մաղթել Վաղարշակ Հարությունյանին և Անդրանիկ Փիլոյանին:«Կատարվածից մենք պետք է հետևություններ անենք, որպեսզի հասկանանք, թե որտեղ սխալվեցինք, ուստի զինված ուժերում բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած»,- Պն-ում նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը և փրկարար ծառայությունը ևս ԶՈՒ մաս են, և բանակից նախարարություն եկած Փիլոյանի համար փոփոխությունն այնքան էլ մեծ չէ:

Ռուս խաղաղապահներն ավարտել են տեղակայումը Ղարաբաղում և ամբողջությամբ վերահսկում են Լաչինի միջանցքը,- այս մասին երեկ զեկուցել են Ռուսաստանի նախագահին: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ղարաբաղի հարցը մեծ կարևորություն ունի Ռուսաստանի ներքին անվտանգության համար և իր ենթականերին հորդորել է առավել ակտիվ աշխատել միջազգային կառույցների հետ՝ պատերազմից տուժածներին աջակցելու համար: Կրեմլի ղեկավարին զեկուցել են նաև, որ ռուս սահմանապահները կտեղակայեն լրացուցիչ ուժեր հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանն էլ Ղարաբաղում անօթևան մնացածների համար աջակցություն է խնդրել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։