Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել է ստեղծված պատերազմական ծանր իրավիճակը, կարևորվել է օր առաջ հումանիտար այս աղետը կանգնեցնելու հրամայականը և նախանշվել են առաջիկա օպերատիվ քայլերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կոչ է արել կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: «Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանը կասետային արգելված զինամթերք է կիրառում Արցախի խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը ոչ միայն հաստատում է հայկական կողմի պնդումները, այլև բացահայտում Բաքվի շարունակվող հանցավոր գործելաոճն ու Ադրբեջանի քարոզչամեքենայի լկտի սուտը: Ի՞նչ են բացահայտել միջազգային կառույցի փորձագետները Արցախում. ուսումնասիրության ուշագրավ մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում:
Թոռը Երևանում է, ինքը՝ Ճարտարում, որդիներն էլ` ընդգրկված հայրենիքի պաշտպանության գործում: Խոսքը ՊԲ գնդապետ, արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, 2011թ-ին զոհված Սևակ Ղուկասյանի կնոջ՝ Իրինայի մասին է: Նա Ճարտարի Մոնթե Մելքոնյանի անվան նախադպրոցական հաստատության տնօրենն է: Մեկ ամիս է՝ չի տեսել սաներին, բայց վստահ է՝ շուտով երկրում խախաղություն կհաստատվի, բոլոր երեխաները կվերադառնան` ապրելու ազատ ու խաղաղ երկրում: Տեսանյութն ուղարկել են Արցախի մեր գործընկերները:
«Առաջին անգամ Թուրքիան ոչ միայն ուղղակի կերպով զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև թուրք գեներալներն անձամբ են ղեկավարում ռազմական գործողություններն ընդդեմ արցախահայության»,- Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև անդրադարձել է Արցախյան նոր պատերազմի առանձնահատկություններին` նշելով, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են իսլամիստ-ծայրահեղականներ Սիրիայից:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv